Արտակ Բեգլարյանը աշխատանքային այց է կատարել Մարտունու շրջան

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը ապրիլի 9-ին աշխատանքային այցով եղել է Մարտունու շրջանում:

Պետական նախարարը մասնակցել է Մարտունի քաղաքի Վլադիմիր Խաչատրյանի անվան արհեստագործական ուսումնարանում կարի աշխատարանի  բացման արարողությանը, որը կյանքի է կոչվել «Ջենեսիս Արմենիաե և «Ամքոր Արմենիաե հիմնադրամների գործակցության արդյունքում: Աշխատարանը հագեցած է 10 արտադրական և 6 մասնագիտական կարի մեքենաներով:

«Ջենեսիս Արմենիաե կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանի խոսքով, դերձակների ու ձևարարների վերապատրաստման եռամսյա դասընթացից հետո լավագույն մասնագետները կանցնեն աշխատանքի ավելի ընդարձակ ու հարմարավետ արտադրամասում՝ ապահովելով 15 աշխատատեղ:

Արտակ Բեգլարյանը ողջունել է ծրագիրը՝ այն համարելով հետագա համագործակցությունների սկիզբն ու արցախցուն իր հողի վրա ամուր պահելու խթաններից մեկը: Պետական նախարարը վերահաստատել է, որ ԱՀ կառավարությունը մշտապես կանգնելու է զարգացմանը միտված ծրագրերի կողքին:

Այնուհետև պետական  նախարարը և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը ուսումնարանի ղեկավարության հետ քննարկել են հաստատության հետագա զարգացմանն անհրաժեշտ քայլերը:

Արտակ Բեգլարյանը շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանի հետ միասին Մարտունի քաղաքում մի շարք այլ հանդիպումներ է ունեցել շրջանի ու համայնքների ղեկավար կազմի հետ՝ քննարկելու իր համակարգման ոլորտներում իրականացվող մի շարք աշխատանքներ և տվել համապատասխան հանձնարարականներ:

Պետական նախարարն աշխատանքային օրն ավարտել է Մաճկալաշենում, որտեղ հանդիպել է բնակիչների հետ՝ առաջին ձեռքից ծանոթանալու առաջնագծամերձ այդ բնակավայրի հիմնախնդիրներին:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան