Արսեն Թորոսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ Արսեն Թորոսյանը նշանակվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արսեն Թորոսյանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»,- նշված է հրամանագրում։

Ավելի վաղ ԱԺ նախագահը Արսեն Թորոսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրություն էր ստորագրել:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է