Արշավախմբի անդամներից 2-ն ընկել են լանջից. նրանք ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ

Դեկտեմբերի 1-ին` ժամը 17:31-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարոտի ջրվեժի տարածքում 3 հոգուց բաղկացած արշավախմբի անդամներից 2-ն ընկել են լանջից, ունեն վնասվածքներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խմբեր։

Փրկարարները լեռնագնացների հետ համատեղ հայտնաբերել են Հ. Խ.-ին (ծնված 1998 թ.), Ա. Թ.-ին (ծնված 1998 թ.) և Լ. Հ.-ին (ծնված 1995 թ.). վերջին երկուսի մոտ առկա են եղել տարբեր աստիճանի վնասվածքներ և ցրտահարության նշաններ։

Քաղաքացիներին ձնագնացով տեղափոխել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 20 հրշեջ-փրկարար, Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի 5 լեռնագնաց։

Related posts

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ

Բիշքեկում տեղի ունեցավ համաշխարհային քոչվորական խաղերի բացման արարողությունը, Հայաստանի մարզիկները ևս խաղերին մասնակցում են. Փաշինյան