Արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում. Անահիտ Ավանեսյան

Արյան պաշարների հետ կապված՝ Հայաստանում խնդիր չկա, դրանք համալրված են, համալրվում են։ Այս մասին խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ նշելով, որ արյան դոնորների հավաքագրումն ընթացիկ գործընթաց է, և արյան պաշարների հետ կապված խիստ հաշվառում է իրականացվում։

«Առողջապահության նախարարության մեր թիմն իմ տեղակալի գլխավորությամբ երեկ եղել է Սյունիքում և Վայոց ձորում։ Ե՛վ Կապանի, և՛ Գորիսի բժշկական կենտրոնները կունենան հավելյալ շտապօգնության ամենագնաց մեքենաներ: Տվյալ համայնքների բնակիչների առողջական խնդիրների լուծման ապահովումը կկազմակերպվի»,- ասել է նա՝ հավելելով, որ երեկվա ադրբեջանական սադրանքների հետևանքով վիրավորների մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է հետևել ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ