Արմեն Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ճապոնիայի կայսերական պալատում առանձնազրույց է ունեցել կայսր Նարուհիտոյի հետ: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է կայսր Նարուհիտոյի և հանձնիս նրան՝ Ճապոնիայի ժողովրդին՝ համավարակով պայմանավորված այս բարդ իրավիճակում ամառային օլիմպիական խաղերի կազմակերպման և անցկացման համար:

Առանձնազրույցի ընթացքում անդրադարձ է եղել հայ-ճապոնական հարաբերություններին, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև բարեկամական կապերի պահպանման կարևորությանը:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը