Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,

Սրտանց շնորհավորում եմ Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ:

Ռուսաստանի Դաշնության նորագույն պատմության մեջ այս նշանակալի օրն անքակտելիորեն կապված է երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և հասարակական կյանքում տպավորիչ նվաճումների, խորը վերափոխումների և միջազգային ասպարեզում նրա դերի ու հեղինակության բարձրացման հետ:

Գոհունակությամբ եմ նշում, որ հայ-ռուսական փոխգործակցությունը վստահորեն զարգանում է բոլոր ուղղություններով: Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության բարեկամական բնույթը մշտապես արտացոլվում է ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և այլ բազմակողմ հարթակների շրջանակներում:

Համոզված եմ, որ ապագային միտված հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք խարսխված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, կշարունակեն կանխորոշել Երևանի և Մոսկվայի համատեղ քայլերը՝ ի նպաստ մեր պետությունների զարգացման և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ամրապնդման:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարօրություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»։

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան