Արմեն Մելիքբեկյանը վերընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) այսօր՝ ժամը 13:00-ին մեկնարկած հերթական՝ 24-րդ ժողովի ընթացքում ընտրեց ֆեդերացիայի նախագահ:

Օրակարգում ընդգրկված էր 14 հարց, որոնց թվում՝ նաև ՀՖՖ նախագահի ընտրությունը:

Հիշեցնենք՝ ՀՖՖ նախագահի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու՝ ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսը։

ՀՖՖ 25 անդամներից 2-ը՝  «Նոա» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբները չէին ներկայացել ընտրությանը։

Այսպիսով՝ Արաս Օզբիլիսն ստացավ 3 կողմ ձայն, Արմեն Մելիքբեկյանը՝ 23 կողմ ձայն:

ՀՖՖ-ի նոր ղեկավարն ընտրվեց առաջիկա 4 տարվա համար։

Մինչ այդ ժողովի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել էին ՀՖՖ առաջին նախագահ Նիկոլայ Ղազարյանի հիշատակը:

Related posts

Գյումրիում ընթացող դեսպանաժողովի շրջանակներում քննարկվել են ՀՀ դիվանագիտական ծառայության կազմակերպմանն առնչվող հարցեր

Մահվան ելքով պատահար՝ ԶՊՄԿ-ում․ դեպքի հանգամանքներն ու պատճառները քննվում են

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ