Արմեն Գևորգյանը կմեկնի Ստրասբուրգ

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 13-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է․

«1. Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունում փորձագետների հետ հանդիպումներին մասնակցելու համար 2023 թվականի փետրվարի 27-28-ը Փարիզ, ինչպես նաեւ Կանաչ հանրային կառավարման աշխատանքային խմբի նիստին մասնակցելու համար 2023 թվականի մարտի 1-4-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, Ազգային ժողովի պատգամավոր Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը»:

Related posts

Վահագն Հովակիմյանը՝ ԱԺ-ում քաղաքական ուժերի բաշխվածության մասին

Ժպիտ, որ մնաց հավերժ․այսօր Ֆրունզիկի ծննդյան օրն է

9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն. ԿԸՀ նախագահի գրառումը