Արման Խոջոյանին եւ նախարարության ներկայացուցիչներին հրավիրել եմ Շիրակի մարզ՝ ֆերմերների հետ հանդիպման․ Ն Բաղդասարյան

Այսօր աշխատանքային քննարկում ենք ունեցել Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ: Օրերս Շիրակի մարզպետարանում ֆերմերների հետ ունեցած հանդիպմանը խոստացել էի վերջիններիս բարձրացրած հարցերը քննարկել կառավարության և գյուղոլորտի ներկայացուցիչների հետ: Խնդիրը վերաբերում է պարարտանյութի շուկայում հնարավոր գնաճին ու ենթադրվող կարգավորումներին: Փոխնախարարը վստահեցրեց` այս պահին ինտենսիվ աշխատանք է տարվում բոլոր ուղղություններով: Արման Խոջոյանին եւ նախարարության ներկայացուցիչներին հրավիրել եմ Շիրակի մարզ ֆերմերների հետ հանդիպման՝ կարեւորելով վերջիններիս մտահոգությունները:
Քննարկմանն անդրադարձ ենք կատարել նաև գարնանն ընդառաջ գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումներին:

Related posts

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացու

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Քննարկվել են Հայաստանի՝ որպես տարածաշրջանային լոգիստիկ հանգույցի ձևավորման հնարավորությունները. Պապոյանը Ժնևում է