Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր երկրորդ օլիմպիական արծաթե մեդալը

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար պայքարում էր իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ։ Ալեքսանյանը մրցակցին պարտվեց։

Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Ալեքսանյանը 5-3 հաշվով հաղթել էր աշխարհի չեմպիոն, կուբացի Գաբրիել Ալեխանդրո Ռոսիլյո Կինդելանին և դուրս եկել եզրափակիչ:

Ալեքսանյանը մեկնարկում ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակչում գոտեմարտել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:

Related posts

Հունվարի 1-ից մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում. շահառուների թիվը՝ 350 հազար անձ

Արթուր Ջավադյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից

Կառավարության նիստ . ՈՒՂԻՂ