Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակցին

Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը Բրիտասլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 1:2 հաշվով պարտվել է բուլղարացի մրցակից Կիրիլ Միլովին և կպայքարի բրոնզե մեդալի համար: Այդ մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Սամվել Գրիգորյանը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել:

Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականի անդամ 55 կգ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվել է բրոնզե մեդալի համար գոտեմարտում։ Նա զիջել է վրացի Վախթանգ Լոլուային։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Սլովակիայի մայրաքաղաքում ապրիլի 11-ից պայքարը սկսել են հունահռոմեական ոճի ըմբիշները:
97 կգ Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մրցել է էստոնացի Ռիչարդ Կարելսոնի հետ և հաղթեց 5:1 հաշվով:

Այնուհետև Արթուր Ալեքսանյանը 5:2 հաշվով հաղթել է Իտալիայի ներկայացուցիչ Կախելաշվիլիին և դուրս եկավ կիսաեզրափակիչ:

Related posts

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը

ԱԱԾ-ում նոր կենտրոն կստեղծվի․ նախատեսվում է սահմանել աշխատակիցների վարձատրության գործակիցները