Արթիկի ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության Արթիկի բաժնում բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել։ Ձեռնարկվել էին անհրաժեշտ գործողություններ, և իրավապահների օպերատիվ աշխատանքն արդյունք տվեց։
Ապրիլի 11-ին բնակարանային գողություն կատարելու կասկածանքով բաժին են հրավիրվել 21 և 29 տարեկան երկու երիտասարդ։ Նրանք խոստովանել են, որ մարտ ամսվա ընթացքում Մեղրաշեն գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի պատուհանը բացել, մտել են ներս և գողացել զարդեր։ Տուժղից ընդունվել է հաղորդում։ Հանգամանքները պարզվում են։

`

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Հայրենական մեծ պատերազմից 80 տարի է անցել

Բոլորս Աստծո սիրելի զավակներն ենք, լինենք միասնական, քայլենք միասին․ Հռոմի նորընտիր պապի ուղերձը

Հռոմի նոր Պապ է ընտրվել Ռոբերտ Ֆրենսիս Պրևոստը