Արթիկի բնակիչը առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտների վաճառքով էր զբաղվում. նախաձեռնվել է քրեական վարույթ

Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողները փետրվարի 25-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Անուշավան գյուղի 1-ին փողոցում գործող գազալցակայանի աշխատակիցը նշված տարածքում առանց ակցիզային դրոշմանիշի ծխախոտի վաճառքով է զբաղվում:

Բացատրական աշխատանքի արդյունքում Արթիկի բնակիչ 41-ամյա տղամարդը հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նրա «Մերսեդես» մակնիշի մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 616 տուփ տարբեր տեսակի ծխախոտ:

Կատարվում է նախաքննություն:

Related posts

Առևտրի ոլորտում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու դեպք. ՊԵԿ

Փրկարարը կանգնած է քաղաքացու կողքին, իսկ պետությունն այսօր նույն պատասխանատվությամբ՝ փրկարարի․ ՆԳ նախարարի ուղերձը

Գյումրիի հանրային սննդի կետերից մեկը չի աշխատի.ՍԱՏՄ