Արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն ՀՀ քաղաքացու. Պետրոսյան

Ինչպես արդեն հայտնել էինք, օգոստոսի 1-ին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը ՀԷՑ-ի Շիրակի մարզի «Ղարս» մասնաճյուղի աշխատակիցներին է ներկայացրել մասնաճյուղի ղեկավար Սարիկ Մինասյանին, իսկ Լոռիում՝ «Դեբեդ» մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին:

Ռոմանոս Պետրոսյանն այս մասին սոցցանցի իր էջում գրել է.

Այսօր աշխատանքային այցով Լոռու և Շիրակի մարզերում էի։

Լոռու մարզկենտրոն Վանաձորում՝ մարզը սպասարկող ՀԷՑ-ի «Դեբեդ» մասնաճյուղի գրասենյակում, մասնաճյուղի ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեցի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Տիգրան Հովսեփյանին։

Ավելի ուշ, Շիրակի մարզկենտրոն Գյումրիում՝ մարզը սպասարկող ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի գրասենյակում, մասնաճյուղի ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեցի մասնաճյուղի նորանշանակ տնօրեն Սարիկ Մինասյանին։

Հաջողություն և արդյունավետ գործունեություն եմ մաղթում նորանշանակ գործընկերներիս՝ հանուն Հայաստանի Հանրապետության և ՀՀ քաղաքացու։

Related posts

ՀՀ 21 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների