«Արդար Հայաստան» կուսակցությունը ` հանդուրժողականության կոչով

«Արդար Հայաստան» կուսակցությունն եւս մասնակցում է 2021 թ հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Կուսակցության նախագահը Նորայր Նորիկյանն է: Վերջինս այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց ոչ միայն իրենց ծրագրերից, այլ նաեւ կոչ արեց բոլոր թեկնածուներին լինել զուսպ: Անընդունելի համարելով թեկնածուներից շատերի ելույթները՝ Նորայր Նորիկյանը ակնկալում է, որ քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժերը կդրսեւորեն լրջախոհություն, սթափություն, հավասարակշռվածություն ու հանրության հետ խոսելիս կներկայացնեն ռազմավարական ծրագրերը, որոնք միտված կլինեն մի շարք հարցերի լուծմանը:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

Հայաստան-Ֆրանսիա համագործակցություն՝ փրկարարական կարողությունների ամրապնդման ուղղությամբ