Արա Այվազյանը հանդիպում է ունեցել Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ

Ապրիլի 2-ին Մոսկվայում գումարված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հանդիպումը Ղրղզստանի ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևի հետ։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց երկկողմ օրակարգի լայն շրջանակի: Այդ համատեքստում կարևորվեց երկու երկրների ժողովուրդների բարեկամության լավ ավանդույթների հիման ներքո միջպետական համագործակցության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերի ձեռնարկումը, այդ թվում՝ քաղաքական երկխոսության, բարձր մակարդակում փոխայցելությունների և շփումների դինամիկայի զարգացման միջոցով:

ԱԳ նախարարներն առանձնահատուկ ընդգծեցին առևտրատնտեսական կապերի աշխուժացման ու այդ նպատակով ԵԱՏՄ և այլ կառույցներում համաձայնեցված գործիքակազմի արդյունավետ կիրարկման անհրաժեշտությունը, էներգետիկ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության խթանման ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը: Նախարարների ուշադրության կենտրոնում էր նաև մշակութային ծրագրերի իրականացման հարցը:

Կողմերը շեշտեցին երկու երկրների միջև բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

ԱԳ նախարարներ Այվազյանը և Կազակբաևը մտքեր փոխանակեցին նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Related posts

ՔՊԿ թիմը շատ կուռ է և շարունակելու է լինել կուռ. Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հայտարարության մասին

Ռուսաստանի նախագահից երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել. Փաշինյան

Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը