Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարարի տեղակալը մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստան-Օման քաղաքական խորհրդակցությունների անցկացման նպատակով Երևանում գտնվող Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթիին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Նախարար Միրզոյանը և Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին մտքեր են փոխանակել երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման նոր հնարավորությունների շուրջ:
Անդրադառնալով նախորդ շաբաթ Վաշինգտոնում կայացած հանդիպումների արդյունքներին՝ նախարար Միրզոյանը ներկայացրել է միջազգային իրադրության վերաբերյալ հայկական կողմի ընկալումները, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման տեսլականը:
Շեյխ Խալիֆա բին Ալի բին Իսա Ալ-Հարթին շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին պատմական իրադարձության կապակցությամբ՝ վերահաստատելով Օմանի՝ տարածաշրջանում հարատև խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին աջակցող դիրքորոշումը:

Related posts

«Telegram» և «WhatsApp» հավելվածներում ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ․ ԲԸՏՄ

Պարոն Կարապետյան, բարեկամաբար տեղեկացնում եմ՝ Ձեզ խաբել են, չկա 10 տոկոսանոց անկում գյուղատնտեսության մեջ

Ռուսաստանն ի վիճակի է իրացնել իր գազի ամբողջ ծավալը այլ շուկաներում, եթե Եվրոպան հրաժարվի դրանից. Նովակ