Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձել են ՀՀ-ԵՄ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի

ՄԱԿ-ի ԳԱ 80-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների խորացմանն ուղղված նախաձեռնությունները՝ երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության զարգացման տեսլականին ու արտահայտված քաղաքական կամքին համահունչ:
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերի:
Անդրադառնալով տարածաշրջանային հարցերի՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին և տարածաշրջանային խաղաղության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին:

Related posts

Վարչապետը ներկա է եղել Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսին

Բարի գալուստ մեր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն

Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը