Արարատ Միրզոյանը մտքեր է փոխանակել Դուբրովնիկի ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Դուբրովնիկի ֆորումի մեկնարկի պաշտոնական ընդունելությանը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հետ անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ օրակարգի և տարածաշրջանային վերջին զարգացումներին։

Մտքեր են փոխանակվել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ղեբրեյեսուսի, Սլովենիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Տանյա Ֆայոնի, Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի, ինչպես նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի՝ Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով համակարգող Էնդրյու Կարուանա Գալիցիայի հետ։

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է՝ Դուբրովնիկի ֆորումի հիմնական հանդիպումների մեկնարկին տեղի է ունեցել բոլոր մասնակիցների համատեղ լուսանկարահանում։

Related posts

Ազնավուրյան գործերը՝ պարային ճկունությամբ

Երևանի բնակիչը շուրջ հինգ տարի թրաֆիքինգի է ենթարկել Արարատի մարզի բնակչին․ նախաքննությունն ավարտվել է

Ժամանակն է՝ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները գետնի վրա իրականություն դառնան. ՀՀ ԱԳ նախարար