Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76–րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ։

Նախարար Միրզոյանն իր զրուցակցի ուշադրությունն է հրավիրել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին և ծառացած հումանիտար խնդիրներին։ Նա, մասնավորապես, շեշտել է տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար պայմանների ստեղծման և նրանց կարիքները հոգալու անհրաժեշտությունը։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն առանձնահատուկ ընդգծել է նաև Արցախում միջազգային կազմակերպությունների կողմից հումանիտար առաքելության իրականացման կարևորությունը՝ անընդունելի համարելով Ադրբեջանի կողմից այս հարցի քաղաքականացումը և արհեստական խոչընդոտների ստեղծումը։

Related posts

Կրթական բարեփոխումներից մինչև արհեստական բանականության վտանգներ. միջազգային գիտաժողով՝ ՇՊՀ-ում

Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ

Երևանյան բակերից մեկում խաշի սեզոնը հայտարարեցինք բացված. վարչապետը տեսանյութ է հրապարակել