Արարատ Միրզոյանը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 19-ից Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Տեղի կունենան արտգործնախարար Միրզոյանի` երեք տասնյակից ավել հանդիպումները գործընկեր պետությունների արտաքին գերատեսչությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Related posts

Զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով. ՊՆ

Վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Հայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու Յորք