Արարատի մարզում Nissan Tida-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, հայտնվել հանդիպակաց գոտում և ճակատ-ճակատի բախվել Toyota Camry-ին. կան վիրավորներ. Shamshyan.com

Այսօր՝ ապրիլի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում Nissan Tida մակնիշի ավտոմեքենան դեպի Երասխ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ-ճակատի բախվել դեպի Երևան ընթացող Toyota Camry մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես տեղեկացնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ 2-ին տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները