Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 32 մլն 516 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Գլխավոր դատախազությունը 2023 թվականի դեկտեմբերի 18-ին տեղեկացրել էր, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Արարատի մարզում օգտակար հանածոյի արդյունահանմամբ զբաղվող ՍՊ ընկերություններից մեկի տնօրենի նկատմամբ՝ առանց ընդերքն օգտագործելու թույլտվության, Մասիս համայնքի Սիփանիկ բնակավայրում գտնվող տարբեր հողատարածքներում՝ պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ավազ արդյունահանելու համար:

«Քրեական վարույթով պարզվել էր, որ ընկերության տնօրենը, 2023 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում, խախտել էր ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները. առանց ընդերքօգտագործման իրավունքի, հատուկ տեխնիկայի օգտագործմամբ, արդյունահանել էր պետական սեփականություն հանդիսացող օգտակար հանածո՝ ընդհանուր 3299 խմ ծավալի ավազ՝ փչացնելով 9874 խմ մակերեսով հողատարածք:

Պետությանը և համայնքին պատճառված ընդհանուր՝ 32 մլն 516 հազար դրամի վնասը 2024 թվականի մայիսի 17-ին ընկերության կողմից ամբողջությամբ վերականգնվել է:

Քրեական վարույթով նախաքննությունն ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Related posts

Գարեգին Բ-ի և Հայաստանի նախկին հանցավոր ղեկավարների միասնական շահն այն է, որ հայ ժողովուրդը լինի իրավազուրկ հպատակ. Կոնջորյան

Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանը հեղեղվել է. հետաձգվել է դեպի Երևան չվերթը

Հրապարակվել է ՊԾ կարգախմբի մասնակցությամբ Արարատի մարզում տեղի ունեցած վթարի տեսանյութը