Ավտովթար Շահումյան գյուղի մոտակայքում․ կան տուժածներ

Հունվարի 30-ին, ժամը 20։34-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Շ․, ծնված 1955 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում։

Փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսանքազրկել ավտոմեքենան:

Վարորդը և ուղևոր Գ․ Ս․-ն (ծնված 1968 թ․) հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Related posts

Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ

800-ից ավելի հայտ է ներկայացվել. Փաշինյանը՝ 200 լավագույն բուհերի շրջանավարտներին գործադիրում աշխատանքի հրավիրելու մասին

Հանրապետության հյուսիսային շրջաններում՝ կարճատև անձրև և ամպրոպ, մայրաքաղաքում՝ առանց տեղումների եղանակ․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով