Ավտովթար Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհին. կա զոհ

Հունիսի 17-ին, ժամը 21։14-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Տառերի պուրակ»-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բռնկվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևոր տեղափոխվել են Աշտարակի ԲԿ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։52-ին, մարվել՝ 21։56-ին։ «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու այրված դի։

Related posts

Ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարած ոստիկանության գնդապետի տղան չի հասցրեց լքել ՀՀ սահմանը

Մայիսի 3-6-ը տեղացած անձրևի հետևանքով հեղեղումները վնասներ են պատճառել Երևանի մի շարք վարչական շրջաններում

Նուբարաշենի խճուղում՝ նախկին զորամասի տարածքում, հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված, 35-ամյա տղամարդու մարմին