Ավտովթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած

Նոյեմբերիի 27-ին՝ ժամը 09:03-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կորեայի ձորում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զովունի գյուղի Գիտության Միջանցք փողոցի մոտակայքում բախվել են Mercedes-Benz (վարորդ` Ա. Ա., ծնված 1986 թ․) և Land Rover (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1960 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան բռնկվել է։

Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։23-ին, մարվել՝ 09։26-ին։ Այրվել է Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան:

Related posts

«Եթե այս ժողովուրդը չլիներ ես ոչինչ անել չէի կարող». Դոնարա Հարությունյանի 93 պատվաբեր տարիները

Քննարկվել են ՀՀ-ում արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոն ստեղծելու հետագա քայլերը

Ահաբեկչության և սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի. ԱԺ հայտարարություն