Ավտովթար՝ Երևանում. «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի գլխավորությամբ: Տարածքը սահմանազատել են պարեկները:  Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրսանսպորտային հանցագործությունների քննութան բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների, վիրավորի և տեղում բուժօգնություն ստացած քաղաքացու ինքնությունը:

Related posts

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան