Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել

Հոկտեմբերի 4-ին, ժամը 19։33-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Բլբուլյան փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Ա. Ղ.) բախվել է գազատար խողովակին և բռնկվել․ տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:01-ին, մարվել՝ 20։10-ին։ Այրվել են ավտոմեքենան և խողովակից արտահոսած գազը:

Փրկարարներն ավտոմեքենան քարշակելով (մոտ 3 մետր) հեռացրել են գազատար խողովակից և դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Related posts

Օգոստոսի 24-ին ԱԺ-ն նիստ կգումարի Կառավարության ծրագիրը քննարկելու համար

Անահիտ Ավանեսյանը գործատուների հետ քննարկել է 200000 դրամից պակաս աշխատավարձ ստացող աշխատողներին առողջության ապահովագրության համակարգ ընդգրկելու ընթացակարգը

Սահմանապահ զորքերում ամփոփվել են 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները. տրվել են ցուցումներ՝ ծառայության արդյունավետության բարձրացման ուղղությամբ