Ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը դուրս է գրվել. ԱՆ

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության դիմած 30 տուժածից 20-ը անհրաժեշտ հետազոտություններ անցնելուց և բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Վիրահատված քաղաքացու առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է բժիշկների հսկողության տակ:

9 տուժածների բուժօգնությունը կազմակերպվել է երևանյան բուժհաստատություններում:

Ավելի վաղ հայտնել էինք՝ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
Հիշեցնենք՝ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել էր մարզային բժշկական կենտրոն։

Related posts

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին

Ռուբեն Ռուբինյանը և Մարչին Բոսացկին անդրադարձել են Հայաստան-Լեհաստան համագործակցությանը

Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ