Ավստրիայում դպրոցականը սպանել է 11 դասընկերներին ապա` ինքնասպան է եղել

Ավստրիայի Գրաց քաղաքում դեռահասը դպրոց է եկել զենքով և կրակ է բացել իր դասընկերների վրա, ապա կյանքին վերջ է տվել։

Հաղորդվում է, որ առավոտյան Գրացի տեղական դպրոց է ներխուժել աշակերտ՝ ձեռքին զենք։ Նա ուղղվել է դեպի դասարան, որտեղ արդեն նստած էին մյուս աշակերտները, և սկսել է կրակել նրանց վրա։ Ամեն ինչ տեղի է ունեցել մոտավորապես առավոտյան 10-ին՝ տեղական ժամանակով։

Դաշնային BORG դպրոցի այլ աշակերտները տարածել են սարսափելի կադրեր այս ողբերգությունից։ Նրանք ականատես են եղել, թե ինչպես են իրենց աչքի առաջ գնդակահարում իրենց ընկերներին, սակայն ոչինչ անել չեն կարողացել։

Ավստրիայի ՆԳՆ-ն արդեն հաստատել է, որ կրակոցները իրականացրել է այդ դպրոցի աշակերտը։ Սկզբում հաղորդվում էր 8 զոհի մասին, սակայն այժմ այդ թիվը հասել է 11-ի։

Բացի այդ, տասնյակ մարդիկ ծանր վիրավորվել են, նրանց հետ այժմ աշխատում են բժիշկները։ Ոստիկանությունը փորձել է մտնել դպրոց՝ վնասազերծելու հարձակվողին, սակայն նրան գտել են մահացած՝ դպրոցի զուգարանում։ «Դպրոցում կրակ բացածը իրեն համարել է ծաղրանքների զոհ», — գրում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով այլ աշակերտներին։

Վերջին տվյալներով՝ հրաձգությունից հետո տուժել է 28 մարդ։ Նրանց բոլորին տեղափոխել են տեղական հիվանդանոց։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանցից տասը ծանր վնասվածքներ ունեն և անհապաղ օգնության կարիք ունեն, իսկ շտապ օգնության բաժինները ծանրաբեռնված են։

Related posts

Բարձր եմ գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը. Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բըրնհեմին

Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը. այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ

«Աստեր» վայր, որտեղ ամեն երեխա բացահայտում է իր աստղը