Ավստրալիան Իրանի դեսպանին «անցանկալի անձ» Է հայտարարել

Ավստրալիայում Իրանի դեսպանն «անցանկալի անձ» է ճանաչվել, դիվանագիտական առաքելության ղեկավարին և ևս երեք իրանցի դիվանագետի արտաքսելու մասին որոշում է կայացվել: Ավստրալիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրանցի դիվանագետները պետք է երկիրը լքեն 7 օրվա ընթացքում:

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեի խոսքով՝ Ավստրալիայի ազգային անվտանգության գործակալությունը հավաստի հետախուզական տվյալներ է ստացել նախորդ տարի Մելբուռնում սինագոգի և Սիդնեյում ռեստորանի վրա հարձակումներին իրանական իշխանությունների մասնակցության մասին:

Բացի այդ, Թեհրանում Ավստրալիայի դեսպանության գործողությունն ամբողջությամբ դադարեցվել է, իսկ ավստրալացի դիվանագետներն արդեն վերադարձել են հայրենիք:

Իրանն էլ խոստացել է պատասխան քայլեր ձեռնարկել Ավստրալիայի որոշումից հետո: Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին նշել է, որ առաջադրված մեղադրանքները միանգամայն անհիմն են։

Related posts

Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է․ ԱՆ

Ջրաշիթեր և արցունքաբեր գազ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ բախումների

«Ռուսական երկաթուղիներ»-ը դիտարկում է Թուրքիայից և Ադրբեջանից Վրաստանով բանջարեղեն մատակարարելու հնարավորությունը