Ավստրալիայում տասնամյակների ընթացքում առաջին անգամ գրանցվել է ռեկորդային քանակությամբ ձյուն

Ավստրալիայի արևելյան մասում (որտեղ ներկայում ձմեռ է), այդ թվում՝ Նոր Հարավային Ուելս նահանգում մինչև 40 սմ ձյուն է տեղացել՝ ռեկորդային քանակություն 1980-ականների վերջից ի վեր։ Այս մասին հայտնել է Ավստրալիայի օդերևութաբանական բյուրոյի օդերևութաբան Միրիամ Բրեդբերին։
Նրա խոսքով՝ օգոստոսի 2-ին անցած ցուրտ ճակատն առատ տեղումներ է բերել՝ առաջացնելով տարածաշրջանի համար աննորմալ եղանակային պայմաններ։ Նոր Հարավային Ուելսին սահմանակից Քվինսլենդ նահանգում 10 տարվա ընթացքում առաջին անգամ ձյուն է տեղացել։

«Այս երևույթը անսովոր է դարձնում ոչ միայն ձյան քանակը, այլև դրա լայն տարածումը. այն ծածկում է հյուսիսային հարթավայրերի զգալի մասը»,- նշել է Բրեդբերին։
Օդերևութաբանը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին կլիմայի փոփոխությունն Ավստրալիայում եղանակային իրադարձությունները դարձրել է ավելի անկայուն և անկանխատեսելի։

Related posts

Նիկոլ Փաշինյանն ու ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունը

«Մենք ձեր կարիքը շատ ունենք»․ առողջապահության նախարարությունը աշխատանքի է հրավիրում արտերկրում ուսումն ավարտած երիտասարդներին

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բшխվել են «Infiniti»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրшվորներ