Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը Երևանի ավագանին կքննարկի վաղը

Երևանի ավագանու սեպտեմբերի 23-ի արտահերթ նիստի օրակարգում ներառված է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի կայքից։ Ավինյանին փոխքաղաքապետ նշանակելու հարցի քննարկումը նախատեսված էր սեպտեմբերի 13-ին, սակայն նիստի օրակարգից հարցը հանվել էր Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ագրեսիայի պատճառով։ «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Տիգրան Ավինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Երևանի ավագանու 2023-ի ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն է։

Related posts

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան

Վարդենիսի համայնքային ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է

Աննա Հակոբյանը նոր տեսաշարով բարձրաձայնում է ընտանեկան բռնության մասին