Ավետիսյանների ընտանիքի սպանությունից 10 տարի է անցել

Այսօր՝ հունվարի 12-ին, լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 10-րդ տարին։

Հիշեցնեք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում: Նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել փոքրիկ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո նույնպես մահացել:

Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել էին հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս.նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով, հանցագործությունը կատարել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի թիվ N զորամասի զինծառայող Վալերի Պերմյակովը: Դատավճիռը կայացվեց, սակայն սպանության գործի հետ կապված հարցականները մնում են մինչ օրս:

 

 

Related posts

Արդյունավետ հանդիպում՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․ Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ապահովելով Եվրոպայի անվտանգությունը և ամրապնդելով ժողովրդավարական դիմադրողականությունը» թեմայով քննարկմանը

Նիդերլանդների վարչապետի հետ քննարկեցինք երկկողմ համագործակցության հետագա զարգացման քայլերը. Նիկոլ Փաշինյան