Ավելի քան 36 հազար պաղեստինցի է զոհվել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով

Ավելի քան 36,3 հազար պաղեստինցի է զոհվել, 82,4 հազարից ավելի էլ վիրավորվել է Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների հետևանքով։ Այդ մասին հայտնել են պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունից։

«2023 թվականի հոկտեմբերի 7-ից Իսրայելի ագրեսիայի զոհերի թիվը հասել է 36 379 զոհի, տուժածներինը՝ 82 407-ի»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Գազայի առողջապահության նախարարության տվյալով՝ անցած մեկ օրվա ընթացքում իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 95 պաղեստինցի, ևս 350-ը վիրավորվել է:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել