«Ավելի հզոր ու կայուն հայրաքաղաք». «Հայրաքաղաք» դաշինք

Ինչպես հայտնի էր՝ «Ռամկավար ազատական» եւ «Ժառանգություն» կուսակցությունները Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցելու են «Հայրաքաղաք» դաշինքով: Չնայած «Հայրաքաղաք» դաշինքի մասին դեռ հայտարարվել էր ավելի վաղ, բայց հուշագրի ստորագրումը եղավ սեպտեմբերի 23-ին՝ զարգացման ծրագրի շնորհանդեսի ժամանակ: Զարգացման ծրագրում եւ իրենց դիտակետում են  հիմնական խնդիրները, որոնք արագ լուծում են ակնկալում, օրինակ՝ փողոցաշինությունը,որը չպետք է շրջանցի ծայրամասային թաղամասերը, քաղաքը սպասարկող երթուղիները, հավասար հնարավորություններ նախակրթարան հաճախող երեխաների համար՝ անկախ սոցիալական ծագումից, աղբահանությունը, թափառող շների հարցը, հասարակական զուգարանների առկայությունը եւ այլ հարցերը, որոնք անընդհատ քննարկման թեմա են գյումրեցիների շրջանում:

 

Related posts

5000-ի փոխարեն՝ 20 հազար դրամ և 1 տուգանային միավոր․ կխստացվի երեխաների փոխադրման կանոնների խախտման համար պատիժը

Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն