«Ավարտվեց վարչապետի հանդիպումը անհետ կորածների և գերեվարվածների հարազատների հետ». խոսնակ

ՀՀ վարաչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյան ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած և գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների անդամների հետ։
Վարչապետը լսեց նրանց պահանջներն ու նոր մանրամասներ ներկայացրեց տարվող աշխատանքների վերաբերյալ։
Ձեռք է բերվել պայմանավորվածություն լինել մշտական հաղորդակցության մեջ, պարբերական հանդիպումների ընթացքում համատեղ քննարկել մեր հայրենակիցների հայտնաբերման և հետ վերադարձի ապահովման աշխատանքների ընթացքը»:

 

Ավարտվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը անհետ կորած եւ գերեվարված զինվորների, քաղաքացիական անձանց ընտանիքների…

Опубликовано Mané Gevorgyan Четверг, 26 ноября 2020 г.

Related posts

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից

Վարչապետն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել

Քաղաքականության տոկոսադրույքը բարձրացվել է 0.25 տոկոսային կետով. ԿԲ