Ավարտում եմ աշխատանքս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում. Հարությունյան

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել,որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, զբաղեցրած պաշտոնից ազատվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հարությունյանը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է նաև Հարությունյանը՝ գրելով.

«Սիրելի հայրենակիցներ, ավարտում եմ իմ աշխատանքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնում։

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին վստահության և պետությանը ծառայելու պատվաբեր հնարավորության համար։

Շնորհակալություն եմ հայտնում Փոխվարչապետերին, Վարչապետի աշխատակազմի և Կառավարության մյուս գործընկեր գերատեսչությունների գործընկերներին համատեղ աշխատանքի համար։

Այս ընթացքում կառուցողական և արդյունաբեր աշխատելու հնարավորություն ենք ունեցել Հայաստանի Հանքագործների և մետալուրգների միության և քաղհասարակության մի շարք կազմակերպությունների հետ, որի արդյունքում մշակվել և կյանքի են կոչվել ոլորտը կարգավորող կարևոր որոշումներ։ Մի շարք կարևոր օրենսդրական կարգավորումներ էլ այս պահին մշակված են և շուտով կքննարկվեն օրենսդիրում։

Հաջողություն եմ մաղթում ՏԿԵ նախարարության թիմին՝ նախարար Դավիթ Խուդաթյանի ղեկավարությամբ, մեր պետության զարգացման շարունակականությունն ապահովելու գործում»:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան