Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստերի առնչությամբ։

Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով»։

Related posts

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան

ՇՄ նախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը COP17-ի Կապույտ գոտում բացել են Հայաստանի ազգային տաղավարը