Առողջապահության նախարարությունը ներկայացրել է շոգից օրգանիզմը պաշտպանելու կանոնները

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում օգոստոսի 13-17-ն օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Վայոց ձորի նախալեռնային գոտիներում և Երևանում օգոստոսի 15-19-ը՝ ցերեկային ժամերին, օդի ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի։

Շոգից պաշտպանվելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է պարզ կանոններ:

  • Խուսափե՛ք արևի ուղիղ ճառագայթներից (հատկապես` 12:00-17:00-ը):
  • Օգտագործե՛ք սովորականից շատ հեղուկներ` օրական շուրջ 3 լիտր (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողներ, խորհրդակցե՛ք բժշկի հետ):
  • Ընտրե՛ք թեթև, դյուրամարս սնունդ, շատ մրգեր և հում բանջարեղեն:
  • Մի՛ չարաշահեք կոֆեինը և շաքար պարունակող ըմպելիքները թե՛ տաք, թե՛ սառը վիճակում:
  • Երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին կարող են քնել կամ պառկել, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունն ու արյան շրջանառությունը:
  • Հետևե՛ք, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես ձեզ վրա։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է