Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից․ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի․ Ջուլհակյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հայերի ու Հայաստանի հանդեպ իր «սերը» միշտ արտահայտող պրոպագանդիստ Սոլովյովը պահանջում է «Հատուկ ռազմական գործողություն» անել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայում: Սա թշնամական դրսևորում է ՀՀ հանդեպ և պետք է ստանա պատշաճ արձագանք: Ո՞րը պետք է լինի սրան ՀՀ արձագանքը: Առնվազն Սոլովյովը պետք է զրկվի ՀՀ կողմից իրեն տրված Պատվո շքանշանից: Եվ սա նվազագույնն է, որ ՀՀ-ն պետք է անի:

Հատուկ տաղանդ է պետք քո հանդեպ լավ տրամադրվածներին հետդ թշնամացնելու համար: Սոլովյովը պետք է վերցնի Դեյլ Կարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ» գիրքը և գրի դրա հակառակը՝ «Ինչպես ձեռք բերել թշնամիներ»: Կացինը կարող է տեղ տեղ օգնել: Բայց երկարաժամկետ կտրվածքով կացնի կիրառությունը լավագույն միտքը չէ:

 

Related posts

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան

Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է պետական միջամտությամբ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարման ընթացքում ունեցած 5 ձեռքբերում