Առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված. ՀՀ գլխավոր դատախազ

Այսօր առավոտյան ձերբակալվել է առաջին անձը, որի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցված: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ անդրադառնալով օրեր առաջ զորամասերից մեկում բռնկված հրդեհին:

«Թույլ տվեք նախաքննության շահից ելնելով՝ չբացահայտել այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ այս գործողություններն իրականացվելու են»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:

Նրա խոսքով՝ դատախազությունն ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ, քննության ավարտի կոնկրետ ժամկետներ կան:

«Բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերն են քննարկվելու: Դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ»,- ասաց Վարդապետյանը:

Related posts

Երևան թռչող ինքնաթիռ այլևս չի նշանակում դատարկ ինքնաթիռ. Փաշինյան

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանից ԵՄ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերի վերացման հարցով

Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հասել է ՀՆԱ-ի 2,5 տոկոսին