Առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ առաջարկող նախագիծը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««Ավիացիայի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Կառավարության օրենքի նախագիծը:

«Ավիացիայի մասին» օրենքում օդանավի շահագործման հետ կապված հարաբերությունների կարգավորման դաշտից դուրս է մնացել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության կամ առանձնապես կարևոր հանրային շահերի պաշտպանության համար ծանր հետևանքների վերացման կամ դրանց առաջացումից խուսափելու նպատակով, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունեցող անձանց որևէ իրավունքի տրամադրումը մերժելու լիազորությունը:

Օրենքում համապատասխան փոփոխությունների կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված հիմքերի առկայության դեպքում օդանավ շահագործողի վկայականի տրամադրման գործընթացում որպես կարևորագույն պահանջ դիտարկել այլ անձանց կյանքի, առողջության կամ սեփականության, պետության անվտանգության, ինչպես նաև ավիացիոն ոլորտում տնտեսվարողի վատ հեղինակություն ունենալու հարցերը, որոնց հիմքով հնարավոր կլինի մերժել իրավունքի տրամադրումը:

Related posts

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է դպրոցների տնօրեններից կաշառք ստանալու մեջ․ գործն ուղարկվել է դատարան

Սյունիքում ժամանակակից մաքսային և լոգիստիկ կենտրոն ստեղծելու նպատակով ՀՀ-ին 12 մլն եվրո կհատկացվի

Արսեն Գևորգյանի մահվան դեպքի հետ կապված իրադարձությունները ժամանակագրական հաջորդականությամբ բացահայտված են. Գալյան