Առաջիկա օրերն՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին  կեսօրից հետո, 9-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վրկ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։

Հոկտեմբերի 6-ի և 9-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է  կարճատև  անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17մ/վ արագությամբ։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև