Առաջիկա օրերին փոփոխական եղանակը կպահպանվի․ ջերմաստիճանը էապես չի փոխվի

Օգոստոսի 12-ին կեսօրից հետո, 13-17-ին գիշերը և կեսօրից հետո հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հյուսիսարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ։

Օգոստոսի 12-17-ը Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում oգոստոսի 12-ի երեկոյան, 13-17-ին գիշերը և երեկոյան քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օգոստոսի 12-17-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Related posts

Քննարկվում է ընդդիմադիր պատգամավոր Հայկ Ֆարմանյանին ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու հարցը

Այս տարի վերջապես արձանագրվել է, որ ՔԿՀ-ներում իրենց պատիժը կրող անձանց թիվը ավելին է, քան կալանավորված անձանց թիվը. Ջուլհակյան

Ամեն ինչ գնում է նորմալ, կանխատեսելի ժամանակացույցով. Արման Եղոյանը՝ TRIPP նախագծի մասին