Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը առավելապես ցերեկային ժամերին առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 1-5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում ՝ 17-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-2-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 31-ի ցերեկը, հունիսի 1-5-ը գիշերային ժամերին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 1-5-ը առավելապես երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Related posts

«Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթը» կարևոր հնարավորություն էր Հայաստանի առաջնահերթությունները ներկայացնելու համար. Մաթևոսյան

ՃՏՊ Շաղատ գյուղում․ կա զոհ

Ռուսաստանը և Ուկրաինան գերիների փոխանակում են իրականացրել՝ 160-ը 160-ի դիմաց սկզբունքով