Առաջիկա օրերին հայկական կողմին պաշտոնապես կհանձնվի Վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը․ ՆԳ նախարար

Արփինե Սարգսյանը նշել է, որ բիոմետրիկ նոր համակարգի ներդրման պայմանների հարցը մանրամասն դիտարկվել է մասնավոր գործընկերոջ հետ, որպեսզի անցումը սահուն լինի, իսկ հերթերի պատկերը՝ կառավարելի։ ՄՔԾ ոլորտի բարեփոխումների համատեքստում ՆԳ նախարարը կարևորել է նաև Ազգային ժողովի կողմից 2025թ. հուլիսի 3-ին ընդունված «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ նոր օրենքը:  Նախարարը ներկայացրել է ընթացիկ տարում այս ուղղությամբ ձեռնարկված էական քայլերը․ ներկայումս ընթանում է  X-Road փոխգործելիության հարթակի ներդրումը, որը կապահովի տվյալների արագ և անվտանգ փոխանակում գերատեսչությունների միջև։

Related posts

Համբարձում Մաթևոսյանի անունով բացվել են կեղծ օգտահաշիվներ

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթը

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ․ նոյեմբերի առաջին օրերը՝ առանց տեղումների