Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի 4-8 աստիճանով

Հոկտեմբերի 10-ի ցերեկը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-13-ին, 15-ի գիշերը առանձին շրջաններում, 14-ին,15-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 4-8 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 10-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 11-ին կեսօրից հետո, 12-13-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 14-15-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Related posts

Իլոն Մասկը ԱՄՆ ընտրական հանձնաժողով է ներկայացրել «Ամերիկա» կուսակցությունը գրանցելու փաստաթղթերը

7 միջպետական և 5 հանրապետական նշանակության ճանապարհների 47 վթարավտանգ տեղամասերում աշխատանքներ են իրականացվել

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Աշտարակում է