Առաջիկա օրերը՝ առանց տեղումների, առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ

Դեկտեմբերի 18-19-ը, 21-22-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, մառախուղ: Արարատյան դաշտում դեկտեմբերի 18-22-ին, առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին՝ արևմտյան, 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 8-10 աստիճանով:

Երևանում՝ դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ:

Related posts

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր

Ավելի շատ գազ կարտահանենք, եթե հնարավորություն լինի. կա՞ Հայաստանից ավելի լավ ընկեր. Իրանի փոխնախագահ