Առաջիկա երեք օրը՝ կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կբարձրանա

Ապրիլի 21-23-ի կեսօրից հետո հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի  24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով։

Երևանում՝ ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր  է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագությամբ։ Ապրիլի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Related posts

Սրբուհի Գալյանն ընտրվել է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 15-րդ կոնգրեսի առաջին փոխնախագահ

Հանդիպել են Ռուսաստանի և Գերմանիայի արտգործնախարարները

Փրկարարները Ոսկեհատ գյուղում քաղաքացուն դուրս են բերել մոտ 12 մետրանոց ջրհորից․ նա հոսպիտալացվել է